Հասարակական

Ալիևը շարունակում է ի ցույց դնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իր պլանները. Ֆրանսիացի պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Ալիևը շարունակում է ի ցույց դնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իր պլանները. Ֆրանսիացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը դատապարտել է ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղում:

«Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից վճռականորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը, որը նախորդ գիշեր Արցախից չորս զինվորի կյանք է խլել: Այն ժամանակ, երբ շրջափակումը տևել է արդեն 200 օր, Ալիևը շարունակում է ի ցույց դնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իր պլանները: Ի՞նչ են մտածում (Եվրահանձնաժողովի նախագահ) Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու (Եվրոպական խորհրդի ղեկավար) Շառլ Միշելն այս «հուսալի գործընկերոջ մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝թվիթերի իր էջում գրել է պատգամավորը:

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում