ՔԿ նախագահը ու Եվրոպոլի գործադիր տնօրենը ձեռք են բերել համագործակցությունն առարկայական դարձնելու պայմանավորվածություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել անդրազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարում, բացի Եվրոպայի միության անդամ երկրներից, նաև ԵՄ-ի հետ համագործակցող երկրներին փորձագիտական, տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու՝ Եվրոպոլի առաքելությունը։ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ տիկին գործադիր տնօրենի այցը նոր էջ կբացի Եվրոպոլի և ՀՀ քննչական կոմիտեի միջև սերտ համագործակցության համար։ Քննչական կոմիտեի նախագահը դրա անհրաժեշտությունը պայմանավորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության խթանման, ինչպես նաև՝ երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերվող կապիտալի վերադարձմանը և ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն աջակցելու կարևորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Քեթրին դը Բոլը շեշտել է իր այցի կարևորությունը՝ ՀՀ իրավապահ համակարգի հետ գործակցության ընդլայնման, Հայաստանին Եվրոպոլի աջակցության հիմնական ուղղությունները հստակեցնելու առումով։ Նա նշել է, որ Եվրոպոլը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է օժանդակելու ԵՄ անդամ կամ գործընկեր հանդիսացող երկրներում գործող կոնտակտային կետերին Հայաստանի առավել ինտեգրմանը, որի նախադրյալներն արդեն դրվել են։ Հաղորդակցության միջազգային այս հարթակը հնարավորություն կտա նաև ՀՀ քննչական կոմիտեին կտրուկ բարձրացնելու ցանցում ընդգրկված երկրների իրավասու կառույցների հետ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, իրավական խնդիրներին արձագանքելու օպերատիվությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ձեռք են բերվել համագործակցությունն առարկայական դարձնելուն ուղղված պայմանավորվածություններ։

Հայերեն Русский

Ստորագրված որևէ փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցք». Եղոյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ