Հասարակական

Երասխի երկաթի ձուլարանը տեսանյութով ներկայացրել է Ադրբեջանի կողմից կրակոցների հետևանքները

1 րոպեի ընթերցում

Երասխի երկաթի ձուլարանը տեսանյութով ներկայացրել է Ադրբեջանի կողմից կրակոցների հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երասխի երկաթի ձուլարանը ներկայացրել է մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում ձուլարանի աշխատակիցների և տեխնիկայի ուղղությամբ:

«Արմենպրես»-իր հաղորդմամբ՝ տեսանյութով ներկայացված է վերջին շրջանի տարբեր ժամանակահատվածների կրակոցների հետևանքները:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին, 16-ին, 19-ին և 20-ին համապատասխանաբար ժամը 11:45-ի, 10:00-ի, 13:25-ի և 16:30-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ: Հունիսի 14-ի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում