Հասարակական

Վարդենիս քաղաքում մեկնարկել են Ռոմանի փողոցի ասֆալտապատման և գծանշման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Վարդենիս քաղաքում  մեկնարկել են Ռոմանի փողոցի ասֆալտապատման և գծանշման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մեկնարկել են Ռոմանի փողոցի ասֆալտապատման աշխատանքները ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ռոմանի փողոցի ասֆալտապատման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2021 թվականին, սակայն տարբեր պատճառներով շինարարական աշխատանքները հետաձգվել և տեղափոխվել են 2023 թվական։

Վարդենիսի Ռոմանի փողոցի ասֆալտապատման, գծանշման և կահավորման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 581 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է քաղաքի գլխավոր փողոցներից մեկի` Ռոմանի փողոցի շուրջ 360 մետր երկարության և 3729 քառակուսի մետր մակերեսով ամբողջական ասֆալտապատման, բարեկարգման, գծանշման և կահավորման աշխատանքների իրականացում։ Շինարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսի 10-ից և արդեն մոտենում են ավարտին։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի և Գայի փողոցներում, Վարդենիս համայնքի Կարճաղբյուր, Ակունք և մի շարք այլ բնակավայրերում։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում