Հասարակական

Պետք է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կոչը

1 րոպեի ընթերցում

Պետք է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կոչը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ հատկապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի գրառումը Twitter-ում:

«Հատուկ անդրադարձ պետք է կատարվի Ադրբեջանի քաղաքականությանը, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով», - մեջբերել է Անի Բադալյանը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձից:

ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ևս կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում