Հասարակական

Բանակի սպառազինության գնման պլանը չի փոխվել, պարզապես լրացուցիչ զինտեխնիկա է ձեռք բերվել․ ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Բանակի սպառազինության գնման պլանը չի փոխվել, պարզապես լրացուցիչ զինտեխնիկա է ձեռք բերվել․ ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանակի սպառազինության գնման պլանը չի փոխվել, պարզապես լրացուցիչ զինտեխնիկա է ձեռք բերվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստումայս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ է խոսվում նրա մասին, որ իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են և այլն։ Ո՛չ, ո՛չ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել։

Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը Կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր և այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա կամ Կառավարությունը ֆինանսավորում չի տալիս»,- ընդգծեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում