Հասարակական

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները հարցեր կուղղեն վարչապետին: Սա հունիսի 20-ին վարչապետի մասնակցությամբ անցկացված նիստի շարունակությունն է: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում ներկայացրել էր զեկույց՝ պատերազմի վերաբերյալ:

Նիստն անցկացվում է դռնբաց ռեժիմով: Վարչապետ Փաշինյանն էր ցանկություն հայտնել, որ քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունը լինի հրապարակային: Քննիչ հանձնաժողովի մինչև այժմ անցկացված մնացած բոլոր նիստերը՝ հրավիրված ներկա և նախկին պաշտոնյաների, զինվորականների մասնակցությամբ, անցկացրել էին դռնփակ:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեռ հունիսի 20-ի նիստից առաջ հայտարարել էին, որ չեն մասնակցելու վարչապետի մասնակցությամբ անցկացվող քննիչ հանձնաժողովի նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում