Հասարակական

Ucom-ում կարճաժամկետ գնիջեցում է 9-րդ սերնդի iPad 10.2 մոդելի համար

2 րոպեի ընթերցում

Ucom-ում կարճաժամկետ գնիջեցում է 9-րդ սերնդի iPad 10.2 մոդելի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում մինչև հուլիսի 2-ըհնարավոր է ձեռք բերել 9-րդ սերնդի 64 ԳԲ ծավալով և Wi-Fi կապի հնարավորությամբiPad 10.2 մոդելնընդամենը 148 900 դրամով։

«Ամեն պահի և ամենուր ստեղծագործելու համար անհրաժեշտ է միտք ու iPad, որը միշտ ձեռքի տակ է։ Սա է պատճառը, որ առաջարկը երկարաձգել ենք մինչև հուլիսի 2-ը, որ հասցնեք գնել Ձեր iPad-ը Ucom-ից և խնայել 16 000 դրամ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

iPad 10.2-ը ներկայացված է արծաթե և տիեզերական մոխրագույն գույներով։ Վառ գույներով 10․2-դյույմանոց Retina էկրանը կատարյալ է ֆիլմեր դիտելու, որևէ նախագծի վրա աշխատելու կամ հերթական գլուխգործոցը նկարելու համար: Տեսապատկերը կենտրոնում պահելու հնարավորությունը՝ Center Stage-ը թույլ է տալիս գրագետ պատկեր ստանալ տեսազանգերի ժամանակ, քանի որ կադրն ավտոմատ կերպով կարգավորվում է՝ մարդուն պատկերի կենտրոնում պահելու համար: iPad 10.2-ը թույլ է տալիս նաև ստեղծել զվարճալի տեսանյութեր՝ հանրահայտ սոցիալական կայքերում տեղադրելու համար: Ի լրումն Center Stage-ի, առջևի՝ 12 Մպ ուլտրալայն տեսախցիկն ապահովում է պատկերի տարբերվող որակ՝ սելֆիների և խմբային նկարների համար:

Ucom-ը Apple ընկերության պաշտոնական գործընկերնէ Հայաստանում, որի սպասարկման կենտրոններում մշտապես ներկայացված են բրենդի նորագույն ապրանքատեսակները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում