Կապիտալի շուկայի միջազգային ConFEAS 2023 համաժողովին մասնակցել է շուրջ 40 խոսնակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում անցկացված Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցել է 30 երկրից շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 40 խոսնակ ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: ConFEAS միջազգային հեղինակավոր համաժողովը Երևանում անցկացվել է նոր ձևաչափով և անդրադարձել ոլորտի վերջին զարգացումներին, մարտահրավերներին ու ժամանակակից կապիտալի շուկայի հնարավորություններին:

Իրենց բացման խոսքում Հայաստանի Կենտրոնական Բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը շեշտել են, որ Հայաստանում կապիտալի շուկայի աճի խթանումը ռազմավարական նշանակություն ունի: Նրանք կարևորել են հանրային ու մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը՝ ապահովելու համապատասխանեցում կարգավորող մարմնի վարած քաղաքականության և մասնավոր հատվածի նախաձեռնությունների միջև:

ConFEAS համաժողովը նախկինում անցկացվել է Աբու Դաբիում և Բուխարեստում: ԵՖԲՄ գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը նշել է.

«Այս միջոցառումը հրաշալի հնարավորություն է բոլոր մասնակիցների համար` ձեռք բերելու նոր գիտելիք փորձի փոխանակման միջոցով և հաստատելու նոր ծանոթություններ»:

Պանելային քննարկումներին իրենց փորձով կիսվել են այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների բարձր ներկայացուցիչներ ու փորձագետներ, ինչպիսիք են Bloomberg-ը, EBRD-ն, Ernst & Young-ը, Euronext-ը, Blockstation-ը, Eric Salmon and Partners-ը, Baymarkets-ը, Հունաստանի, Լեհաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռումինիայի, Հունգարիայի, Վրաստանի և Հայաստանի ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարներն ու ներկայացուցիչները, մասնավոր հատվածից TBC բանկը, SPRING PR ընկերությունը, AICA – Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը, Team Telecom Armenia-ն և այլն:

Համաժողովի գլխավոր ներդրումային գործընկեր «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն, անդրադառնալով Հայաստանում իրենց գործունեությանը որպես ներդրումային և ֆինթեք ընկերություն, նշել է մի քանի մարտահրավերներ, որոնք փորձում են հաղթահարել էկոհամակարգի այլ դերակատարների ու կարգավորող մարմնի համատեղ ջանքերով: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ջանքերն՝ ուղղված ծրագրային նոր լուծումների ներդրմանը: Բացի այդ՝ որպես ընկերություն կարևորում ենք աշխատուժի զարգացումը՝ վերապատրաստման ծրագրերի միջոցով, և կարգավորող մարմնի հետ համագործակցում տեխնոլոգիական արագ զարգացումներին համահունչ քաղաքականության մշակման ուղղությամբ»,-ասել է Վաչիկ Գևորգյանը:

Համաժողովի ընթացքում շեշտադրվել է էկոհամակարգի զարգացման գործում համատեղ ջանքերի ներդրումը, լավագույն փորձի փոխանակումն ու տարբեր դերակատարների կարողությունների զարգացումը:

Հայերեն English Français Русский

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը