Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 16:30-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: