Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 15:50-ին կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Այլ մանրամասներ չի նշվում:

Հայերեն العربية English Русский