Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել է Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 00:20-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ Հայկական կողմում տուժածներ չկան: