Ուրբանիզացիայի հետևանքով ավելի հաճախակի են հատվում մարդկանց և օձերի բնակության վայրերը․ մասնագետի տեսակետը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օձերի ակտիվության հետ կապված որևէ արտառոց բան չկա, և դա ամենևին աննախադեպ երևույթ չէ, պարզապես վերջին շրջանում ինտենսիվ տեղումների պատճառով գարունը, կարծես, երկարաձգվեց, իսկ անկայուն ջերմաստիճոնով օժտված սողուններն ասես միանգամից են հայտնվել տեսադաշտում։ Սա է նրանց հետ վերջին օրերին մարդկանց՝ հաճախակի դարձած հանդիպումների պատճառը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Արամ Աղասյանը։

Նշենք, որ ՀՀ ՆԳՆփրկարար ծառայությանճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 16-18-ը 38 ահազանգ է ստացել Հանրապետության տարբեր տարածքներում, մասնավորապես, Երևանում և Վաղարշապատ, Կապան, Բերդ քաղաքներում, Քանաքեռավան, Քասախ, Արաքս, Մալիշկա, Արզնի, Գետափ, Նոր Արտամետ գյուղերում նկատված օձերի վերաբերյալ: Փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 անհայտ տեսակի օձ, 2 լորտու տեսակի սողուն, 5 սահնօձ, 2 շահմար, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

«Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ շատ բնակավայրերի հարակից տարածքներում ընթանում են շինարարական աշխատանքներ, կառուցվում են նոր ճանապարհներ և մարդիկ մտնում են օձերի բիոտոպները՝ յուրացնելով այն վայրերը, որտեղ սովորաբար ապրում են սողունները»,- ասաց Աղասյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում կան 23 տեսակի օձեր, որոնցից 16-ը հանդիպում են Երևանի շրջակայքում՝ Դավթաշենում, Ավանում, Հրազդանի կիրճում, ինչպես նաև Աշտարակ տանող ճանապարհի եզրերին։ Թունավոր օձերին հանդիպելու հավանականությունը քսանից մեկն է։ Երևանին հարող տարածքում հանդիպող միակ թունավոր օձը հայկական գյուրզան է, մյուս երեք թունավոր տեսակներն ապրում են բարձր լեռնային գոտիներում։

«Հայկական իժը սովորաբար հանդիպում է 1600-1800 մետր բարձրության տարածքներում, կովկասյան լեռնատափաստանային իժը՝ 1800-2000 մետր բարձրության տարածքներում, իսկ Դարևսկու իժը՝ 2000 մետրից ավել բարձրության տարածքներում, հիմնականում արգելոցային վայրերում, ուստի նրա հանդիպման հավանականությունը մարդկանց հետ գրեթե զրոյական է։ Վերջին երեք տեսակներն ընդգրկված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում»,- նշեց մեր զրուցակիցը։

Քանի որ մեկնարկել է ներգնա տուրիզմի ակտիվ շրջանը, և քաղաքի բնակիչներն էլ նախընտրում են հանգստյան օրերին մի քանի ժամ անցկացնել բնության գրկում, օձերին հանդիպելու հավանականությունը մեծանում է։ Այդ առթիվ Աղասյանը հորդորում է սողունների հանդիպելիս խուճապի չմատնվել, առավել ևս, որ օձերը երբեք նախահարձակ չեն լինում և սովորաբար խուսափում են մարդկանցից։

«Կծելու դեպքերը պայմանավորված են հիմնականում անուշադրության հանգամանքով, երբ մարդիկ անզգուշաբար տրորում են օձերին, որոնց մոտ անմիջապես գործում է ինքնապաշտպանական բնազդը։ Իսկ եթե գրանցվում է օձի կծելու դեպք, ապա այդ դեպքում պետք է շուտափույթ կերպով դիմել մոտակա բժշկական կենտրոն։ Կարիք չկա խուճապի մատնվել, որովհետև մարդկանց ինքնազգացողությունն ավելի շատ վատանում է սթրեսից ու վախից»,- ասաց ԳԱԱ ավագ գիտաշխատողը։

Հիվանդանոցներում կան հակաթույներ, կիրառվում են բուժման տարաբնույթ եղանակներ։ Աղասյանը խորհուրդ է տալիս տեղում չկտրել կծոցի մակերեսը, կամ ամուր կապել, պարզապես պետք է թույնը արտածծել և դուրս թքել, իսկ եթե ձեռքի տակ կան ներարկիչի նման սարքեր, որոնք մեծ ճնշման տակ քաշում են թույնը, ապա նման միջամտությունը շատ ավելի օգտակար է։ Կարևոր է, որ չլինի արյունահոսող վերք։ Ըստ մասնագետի՝ միլիոնից մեկ դեպք կարող է լինել, որ օձի կծոցից վնասվի հիմնական, խոշոր արյունատար անոթը, և մարդուն չհասցնեն հիվանդանոց։ Սովորաբար նույնիսկ ամենածանր դեպքերում մարդիկ ունեն 3-4 ժամ, որպեսզի ստանան անհրաժեշտ բուժօգնություն։

«Նախընտրելի է, որ տուրիստական կազմակերպությունների ուղեկցող աշխատակիցներն ունենան շոկային և ալերգիկ վիճակը հաղթահարող պրեպարատներ, տեղեկացված լինեն տեղանքի մասին։ Անհրաժեշտ է օգտվել նաև մասնագիտացված մարմինների խորհրդատվությունից և առանձին երթուղիներ մշակելիս՝ ստանալ կոնկրետ տեղեկատվություն»,- եզրափակեց Աղասյանը։

Հայերեն English Русский

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները