Ամբողջությամբ վերակառուցվել և ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով է վերազինվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լիճք» ենթակայանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջությամբ վերակառուցվել և ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով է վերազինվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լիճք» ենթակայանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տարածած հաղորդագրությունից, ենթակայանը վերակառուցվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության սեփական միջոցներով։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Լիճքը» կարևոր նշանակություն ունի Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության ու անվտանգության մակարդակի բարձրացման առումով։

Վերակառուցման աշխատանքներն իրականացվել են «Կասկադ-Էներգո» ընկերության կողմից։ Ենթակայանը շահագործվում է 1966 թվականից։ 2020 թվականին մեկնարկած վերակառուցման աշխատանքների արդյունքում ենթակայանի ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվել են նոր, արդիական տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։

Ապամոնտաժվել են 220, 110, 35 կՎ սարքավորումները և դրանց հիմքերը, 63 ՄՎԱ հզորությամբ երկու ավտոտրանսֆորմատորները, ինչպես նաև գծային կարգավորիչ 35/35 կՎ երկու տրանսֆորմատորները։ Տեղադրվել են 125 ՄՎԱ հզորությամբ երկու նոր ավտոտրանսֆորմատորներ, երկու՝ նոր 35/35 կՎ լարման գծային կարգավորիչ տրանսֆորմատորներ, ինչպես նաև 220, 110, 35 կՎ նոր սարքավորումներ։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև 35 կՎ ՓԲՍ նոր շենք։

Ամբողջությամբ փոխարինվել ու թվայնացվել են նաև ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի համակարգերը։

Բարեկարգվել է ենթակայանի տարածքը, վերակառուցվել է պարիսպը և տեղադրվել են տեսահսկման համակարգեր։

Հայերեն العربية

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն