Հասարակական

Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամսով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Արմեն Աշոտյանը որպես մեղադրյալ անցնում է Երևանի պետական բժշկական համալսարանին չարաշահումների վերաբերյալ քրեական գործով, նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Աշոտյանին մեղադրանքն առաջադրվել է նրա՝ ՀՀ կրթության նախարար և Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակ կատարած ենթադրյալ արարքների համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, սակայն, ըստ Քննչական կոմիտեի, Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչի հետևանքով նրան հունիսի 14-ին ձերբակալել էին, այնուհետև Աշոտյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել կոռուպցիոն դատարան։

Արմեն Աշոտյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում