Հասարակական

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքների տարածած լուրերը սահմանին ծանր մարտերի մասին

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքների տարածած լուրերը սահմանին ծանր մարտերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում ծանր մարտերի մասին։

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար: Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում