Մենք գտնվում ենք ՀՀ ինքնիշխան տարածքում, չենք կանգնելու ու շարունակելու ենք աշխատել. Երասխում մետաղաձուլարան կառուցող ընկերության տնօրեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ներկա պահին գործարանի շինհրապարակում աշխատանքներ չեն ընթանում: Պատկան մարմինների հետ մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց հետո գործարանի տարածքում աշխատանքները կշարունակենք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երասխ այցելած լրագրողների հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը:

«Իհարկե՝ միջադեպից անհանգստացած ենք, բայց խուճապ չկա: Մենք գտնվում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքում, հաստատակամ ենք մեր գործունեության մեջ, չենք կանգնելու ու շարունակելու ենք աշխատել»,- վստահեցրեց նա:

Տնօրենը շեշտեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիրախավորում են տեխնիկան և աշխատող մարդկանց, պարզ է դառնում, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել գործարանի կառուցումը:

«Պատճառը պարզ է՝ իրենք չեն ուզում, որ Հայաստանը տնտեսապես հզորանա: Իսկ մեր գործարանը բավական մեծ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ: Ամբողջական կառուցելուց հետո այն տարեկան մոտավոր 200-250 հազար տոննա արմատուրա է արտադրելու՝ սև մետաղից, որի հիմնական սպառողը Հայաստանն է լինելու: Որպես շուկա նախատեսում ենք նաև Մերձավոր Արևելքի երկրները»,-մանրամասնեց Հակոբյանը:

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության սեփականատերերը ամերիկյան ընկերություններ են, շահառուներից միայն մեկն է հայ՝ Գրիգոր Տեր Ղազարյանը, ում խորհրդով էլ ընկերությունը որոշեց գործարանը կառուցել հենց Երասխում:

«Մենք Հայաստանի տարբեր հատվածներում գործարանը կառուցելու առաջարկ ունեինք: Մեր սեփականատերերից Գրիգոր Տեր-Ղազարյանի ցանկությամբ նպատակաուղղված եկել ենք Երասխ, քանի որ շատ կարևոր է, որ սահմանամերձ գոտին զարգանա: Բոլորն էլ գիտեն, որ հարկային արտոնություններ ունենք, ավելացված արժեքի հարկից ազատված ենք, բայց մենք այդ արտոնությունից հրաժարվել ենք ու վճարում ենք ավելացված արժեքի հարկ»,- հայտարարեց տնօրենը:

Մետաղաձուլարան կառուցող գործարանի աշխատողների ընդհանուր թիվը մոտ 200-ն է, որից շուրջ 70-ը՝ Հնդկաստանի քաղաքացի: Վիրավորում ստացած երկու աշխատակիցները հնդիկներ են: Տնօրենի խոսքով՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը երեկ այցելել է հունիսի 14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բեկորային վնասվածքներ ստացած հիվանդանոցում գտնվող իր երկու քաղաքացիներին:

«Քանի որ գործարանը տեխնոլոգիական է, որոշ հարցերում օգտվում ենք մեր հնդիկ գործընկերների գիտելիքներից: Մինչ այս կրակոցներ չեն եղել, նորմալ աշխատել ենք: Աշխատակիցների շրջանում, բնականաբար, անհանգստություն նկատվեց, բայց որևէ մեկը այստեղից հեռանալու, աշխատանքը թողնելու ցանկություն չի հայտնել: Նման տրամադրություն չկա»,-հավաստիացրեց Տիրան Հակոբյանը:

Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով գործարանիկառուցման նախագիծը կազմվել է 2022 թվականի օգոստոսից, շինարարական աշխատանքները սկսվել են մոտ 2 ամիս առաջ: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել դեկտեմբերի ամսին, տեխոլոգիական աշխատանքները՝ 2024 թվականի առաջին քառորդում:

Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել գործարանի շինհրապարակում աշխատող Հնդկաստանի 2 քաղաքացի:

Հայերեն العربية English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի