Հասարակական

ՀՀ ՆԳ նախարարը ծանոթացել է Լիտվայի ՆԳՆ Հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը ծանոթացել է Լիտվայի ՆԳՆ Հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվա կատարած այցի շրջանակներում հունիսի 13-ին ծանոթացել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին, տեխնիկական հագեցվածությանն ու հատուկ տրանսպորտային միջոցներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Լիտվայի Հանրապետության Ներքին ծառայության ստորաբաժանումները 2007 թվականին վերակազմավորվել են Ներքին գործերի նախարարությանը կից Հասարակական անվտանգության ծառայության, որի հիմնական գործառույթներն են հասարակական կարգի պահպանությունը, ձերբակալվածների և դատապարտյալների ուղեկցումը, ռազմավարական պետական օբյեկտների պահպանությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում