Հասարակական

Ադրբեջանի նպատակն է ցույց տալ, թե իբր հայկական կողմը ագրեսիվ գործողությունների միտում ունի. նախարար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նպատակն է ցույց տալ, թե իբր հայկական կողմը ագրեսիվ գործողությունների միտում ունի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով՝ հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով՝ հենք է ստեղծում, որ կարողանա իր իսկ կողմից սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ»,-ասաց նախարարը:

Նա հիշեցրեց՝ ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով, այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է հանրությանը:

«Այս ամենի պատճառն իհարկե ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի: Նման բան չկա, հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան, բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ իհարկե նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,-ասաց Պապիկյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում