Հասարակական

Ադրբեջանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած օտարերկրացիները շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ են

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած օտարերկրացիները շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երասխում հունիսի 14-ին օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում ստացած երկու քաղաքացիները գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունիցհայտնելէին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնել էին, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում