Հասարակական

Ադրբեջանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՀ ԱՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում