Հասարակական

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառվել է նաև ականանետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառվել է նաև ականանետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 9-ին ժամը 22:50-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ավելի վաղ՝ hունիսի 9-ին ժամը 18:30-ին Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում