Հասարակական

Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին

1 րոպեի ընթերցում

Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 9-ին շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին վիրահատության առիթով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տերը քաջառողջություն պարգևի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ շնորհելով Հովվապետական երկար տարիների ծառայություն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում