«Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստում հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կուսակցության թեկնածուին՝ Մանե Թանդիլյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը՝ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստից հետո հրավիրված ասուլիսում:

« «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի կողմից առաջադրվել և հաստատվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,-ասաց Սահակյանը:

Ըստ նրա՝ այդ որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երևանի բնակիչների հետ իրենց ակտիվ շփումների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաև կուսակցության անդամների կարծիքների հիման վրա:

Սահակյանը հայտնեց՝ հավատարիմ են իրեն որդեգրած դիրքորոշմանը՝ համապետական ընտրություններից զատ, ակտիվորեն պատրաստվել և մասնակցել բոլոր ՏԻՄ ընտրություններին: «Մենք վստահ ենք, որ ՏԻՄ մակարդակում ևս քաղաքական ուժերը պետք է լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնեն, ստանձնեն պատասխանատվություն և ընթացիկ օպերարտիվ խնդիրներից զատ, իրական զարգացում ապահովեն համայնքներում»,-ասաց Սահակյանը:

Ըստ նրա՝ Մանե Թանդիլյանի առաջադրումը ևս մեկ անգամ ընդգծում է իրենց վճռականությունը՝ ոչ միայն մասնակցելու, այլ նաև հաղթելու Երևանի ավագանու ընտրություններում: «Ես հավաստիացնում եմ, որ այս ընտրություններում մեր մասնակցությունն ու հաղթանակը երկրում արմատական ու խորքային փոփոխությունների առաջնորդության անշրջելի հայտ է մեր կողմից»,-ասաց նա:

Երևանի ավագանու ընտրությունները, նախատեսվում է, որ տեղի կունենան սեպտեմբեր ամսին:

Հայերեն Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ