Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 7-ին ժամը 22:35-ին կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Հայերեն العربية English Français Русский Türkçe