Գլխավոր դատախազը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հիմնահարցին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձել է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում:
Կարդացեք հոդվածը` Русский