Հասարակական

Խոշոր ջրամբարներում քիչ ջուր կա կուտակված. Տերտերյանը հավանական համարեց Սևանից լրացուցիչ ջրառը

1 րոպեի ընթերցում

Խոշոր ջրամբարներում քիչ ջուր կա կուտակված. Տերտերյանը հավանական համարեց Սևանից լրացուցիչ ջրառը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարի հատկապես խոշոր ջրամբարներում քիչ ջուր կա կուտակված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում:

Անդրադառնալով նախորդ տարի Սևանից ջրառին՝ Տերտերյանն ասաց, որ առավելագույն քանակը բաց չի թողնվել: 2022թ-ին սահմանվել էր, որ Սևանից 170 մլն խմ ջուր բաց կթողնվի, բայց օգտագործվել է 165.1 մլն խմ-ն:

«Մենք այս տարի հատկապես խոշոր ջրամբարներում բավականաչափ քիչ ջուր ունենք կուտակված, հատկապես Ախուրյանում, Ազատում, Ապարանում: Եվ տարին դժվար է լինելու: Ամեն ինչ պետք է անենք, որ այլընտրանքային որոշակի քայլերով մեղմենք ջրապահանջի պակասը, բայց ինչ-որ պահին ԱԺ-ի հետ միասին ստիպված կլինենք քննարկել նաև Սևանից լրացուցիչ ջրաքանակ բաց թողնելու հարցը»,-ասաց Տերտերյանը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ սակայն ամեն ինչ կանեն դրան չհասնելու համար: Այնուամենայնիվ, իրատեսական իրավիճակը, թվերը դրա մասին են խոսում:

Համեմատության համար, օրինակ, 2021-ին ջրամբարներում շուրջ 20-30 տոկոսով ավելի շատ ջուր է եղել, քան այս տարի է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում