Հասարակական

Թումոյի այգուց դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ կգործեն անվճար ավտոբուսներ

1 րոպեի ընթերցում

Թումոյի այգուց դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ կգործեն անվճար ավտոբուսներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք օր շարունակ, ժամը 20:00-ից Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները:

Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Հունիսի 6 - «Գայանե»

Հունիսի 7 - «Դիմակահանդես»

Հունիսի 8 - «Սպարտակ»

Մուտքն ազատ է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում