Տնտեսություն

ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախորդ տարի ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 2021 թվականի համեմատ 28 մլրդ դրամով պակաս գումար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

Նախարարը հայտնեց, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքերի մասով նվազում է արձանագրվել:

«Մաքսատուրքերը կազմել են 56 մլրդ 685 մլն դրամ, որը 28 միլիարդ դրամով պակաս է, քան 2021 թվականին: 2021-ին այդ գումարը կազմել է 84 մլրդ 839 մլն դրամ: Սա պայմանավորված է 2022 թվականին ամբողջ ԵԱՏՄ շուկայում ընդհանուր ներմուծումների ծավալի նվազմամբ»,-ասաց Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում