Հասարակական

«FLYONE ARMENIA»-ն առաջին 5 ամիսներին տեղափոխել է 400 հազար ուղևոր

1 րոպեի ընթերցում

«FLYONE ARMENIA»-ն առաջին 5 ամիսներին տեղափոխել է 400 հազար ուղևոր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «FLYONE ARMENIA» ընկերությունը 2023 թվականի 5 ամիսներին տեղափոխել է 400 հազար ուղևոր։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «FLYONE ARMENIA» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ մոտենում են տարվա կտրվածքով 1 մլն ուղևոր տեղափոխելու նշաձողին։

«Այս 400 հազար ուղևորի փոխադրման ցուցանիշը խոսում է այն մասին, որ ուղևորները վստահում են մեր ավիաընկերությանը, իսկ դա մեզ համար ամենակարևորն է։ Մյուս կողմից սա խոսում է ավիաընկերության արդյունավետության մասին։ Նախորդ տարվա ավարտին մենք կես միլիոն ուղևորի մասին էինք խոսում, այսօր արդեն, տարին չավարտած, մենք արձանագրում ենք 400 հազար ուղևորի ցուցանիշը և պիտի ասեմ, որ ամենաակտիվ զբոսաշրջային ամիսները դեռ առջևում են։ Մենք ակնկալում ենք, որ տարվա կտրվածքով կկարողանանք հասնել մեր սահմանած նշաձողին»,-ասաց Արամ Անանյանը։

«FLYONE ARMENIA» ընկերությունն իրականացնում է երկու տասնյակից ավելի ուղղություններով չվերթներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում