Հասարակական

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը վերահսկելու նպատակով եռօրյա նիստ է անցկացնում

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը վերահսկելու նպատակով եռօրյա նիստ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հունիսի 5-ից 7-ը Ստրասբուրգում անցկացնում է իր եռամսյակային հանդիպումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը վերահսկելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։

Մանրամասն քննության համար առաջարկված գործերը վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիա և Հերցեգովինային, Բուլղարիային, Խորվաթիային, Ֆրանսիային, Վրաստանին, Հունաստանին, Հունգարիային, Իտալիային, Մոլդովային, Հյուսիսային Մակեդոնիային, Լեհաստանին, Ռումինիային, Ռուսաստանին, Սլովենիային, Թուրքիային, Ուկրաինային և Միացյալ Թագավորությանը։

Նիստի ընթացքում նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումները կհրապարակվեն Եվրոպայի խորհրդի կայքում, հունիսի 8-ին։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են կատարման համար:

Նախարարների խորհուրդը վերահսկում է վճիռների կատարումը՝ հիմնվելով ազգային իշխանությունների, դիմողների, ՀԿ-ների, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների և այլ շահագրգիռ կողմերի տրամադրած տեղեկատվության վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում