Հասարակական

Միջադեպի մասին տեղեկության հիման վրա ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

1 րոպեի ընթերցում

Միջադեպի մասին տեղեկության հիման վրա ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սարյան փողոցում«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի տեսագրությունը տարածվել է համացանցում։

«Մայրաքաղաքի Սարյան փողոցում«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:

Նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է պարզաբանման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում