Հասարակական

Flyone Armenia-ի աշխատակիցներն ուղևորին են փոխանցել հայտնաբերված պայուսակը, որում շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար է եղել

1 րոպեի ընթերցում

Flyone Armenia-ի աշխատակիցներն ուղևորին են փոխանցել հայտնաբերված պայուսակը, որում  շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար է եղել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 2-ին Flyone Armenia-ի Սանկտ Պետերբուրգ - Երևան չվերթի ժամանումից հետո, բորտուղեկցորդների կողմից հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 9,900 ԱՄՆ դոլար, անձը հաստատող փաստաթուղթ և անձնական այլ իրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, հայտնաբերված պայուսակը ավիաընկերության աշխատակիցների կողմից փոխանցվել է ուղևորին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում