Հասարակական

Հայաստանի նախագահն ու Մոնղոլիայի դեսպանը կարևորել են երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահն ու Մոնղոլիայի դեսպանը կարևորել են երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլզիիսաիխան Էնխտուվշինը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ուլզիիսաիխան Էնխտուվշինին պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Դեսպան Էնխտուվշինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ընդգծել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում կներդնի իր բոլոր ջանքերը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոնղոլիայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա ներուժն ու հնարավորությունները:

Մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի և տնտեսական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցությունն ու դրա ընդլայնումը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Մոնղոլիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերին: Այս տեսանկյունից կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանն ուղղված նախաձեռնությունների խթանումը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում