Հասարակական

ՀՀ ՆԳ նախարարը և Նիդերլանդների դեսպանը հայտնել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը և Նիդերլանդների դեսպանը հայտնել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանը կարևորել է մայիսին մեկնարկած, ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել Ներքին գործերի նախարարության կազմավորման և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է երկկողմ սերտ հարաբերություններին և ներկայացրել դեսպանության ներկայիս ծրագրերը։ Նիկոլաս Սխերմերսը նաև անդրադարձել է համագործակցության շնորհիվ արդեն իսկ իրականացված աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ վերջին շրջանում ցուցաբերած աջակցության համար։

Նշվում է, որ հանդիպմանը ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման գործընթացի և ենթակա երեք ծառայություններում ընթացող բաեփոխումների մանրամասներ։

ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարի, ծառայություններում կանանց ներգրավվածության, մի շարք ոլորտներում կրթական ծրագրերի և փորձի փոխանակման, ինչպես նաև փրկարար, միգրացիայի և քաղաքացիության ծառայություններին վերաբերող հարցեր և պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում