Հասարակական

Կարմիր խաչի կողմից վերականգնվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ

1 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի կողմից վերականգնվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի նախաձեռնությամբ, մայիսի 26-ից վերականգնվել է Արցախից բուժառուների տեղափոխումը՝ Հայաստանի բժշկական կենտրոններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ մայիսի 26-ին Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:

« Մայիսի 17-ից սկսած մենք նաև վերսկսել ենք մարդասիրական բեռների տեղափոխություն: Ընդհանուր առմամբ տեղափոխել ենք տարբեր մարդասիրական բնույթի պարագաներ, հատկապես տեղական բուժհաստատությունների համար նախատեսվող բժշկական պարագաներ և դեղորայք: Մայիսի 17-ից սկսած մինչ այսօր տեղափոխել ենք 16 բեռնատար»,- նշել է Ամատունին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում