Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է. Փաշինյանը հակադարձեց Ալիևին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը:

«Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց արտահայտություն, որը վերջին տարիներին ծառայում է որպես Հայաստանի դեմ տարածքային պահանջ ներկայացնելու վերնագիր: Դա օգտագործվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման շրջանակում: Ուզում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունում խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լիներ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, սակայն, ցավոք, անօրինական արգելափակված է Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը վստահեցրեց՝ հայկական կողմը պատրաստ է ապաշրջափակելու բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցության բացմանը՝ այն երկրների սուվերենության և իրավասության շրջանակում, որի տարածքով դրանք անցնում են:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նկատեց՝ ստեղծվում են պայմաններ՝ դեռ 1991 թ. ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն սահմանների ճանաչման համար, այդ պայմանները հույս են տալիս հավատալու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կլինի հասնել համապատասխան պայմանագրի՝ այդ թվում նաև տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված:

«Մենք այսօր եռակողմ հանդիպմանը, կարծում եմ, կարող ենք այդ ամենը քննարկել»,-ասաց Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի պայմանավորվել այն մասին, ինչն ակնհայտորեն բխում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի, և ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման շահերից: Նա հույս հայտնեց, որ եռակողմ հանդիպմանը դա մանրամասն կքննարկեն:

Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին վստահեցրեց, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունեն: Անդրադառնալով իր իսկ օգտագործած «միջանցք» եզրույթին՝ Ալիևն ասաց. «Միջանցք անվանումը որևէ կերպ չի նշանակում ոտնձգություն որևէ մեկի տարածքի նկատմամբ: Դա միջազգային տերմին է»:

Ալիևը հավելեց, թե, «մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, դրան չէին տա այնպիսի նշանակություն, որ տալիս է Հայաստանի վարչապետը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Բոլոր այն մարդիկ, որոնք ծանոթ են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, գիտեն, որ այդ հայտարարությունում կա միայն մեկ դեպք՝ միջանցք բառի օգտագործման: Այդ համատեքստում բառը ունի հատուկ նշանակություն, և դա Լաչինի միջանցքի մասին է, որը ես կրկնում եմ՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է լինի ՌԴ-ի վերահսկողության տակ և ապահովի ԼՂ-ի և Հայաստանի միջև կապը»:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը

ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար