1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա սահմանագծման աշխատանքների համար. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա սահմանագծման աշխատանքների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սահմանազատման գործընթացին վերաբերվող հարցին։

Վարչապետը նշեց, որ Հայաստանը վերահաստատում է Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների հիման վրա և այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որն, ըստ վարչապետի, կապահովի սահմանին կայունություն։

«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը բավականին կարևոր է և ողջունելի։

Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ այս առումով չեմ կարող արձանագրել, միևնույն ժամանակ ընդգծեմ, որ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարևոր մաս է։

Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն, փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում, բայց միևնույն ժամանակ պետք է արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են և պարտավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց նաև, որ զորքերի հայելային հետքաշումը ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները, խոսքն ուղղակի սահմանային իրադրության կայունությունն ապահովելու մասին է։

«Կարծում եմ, որ 1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև դա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել