ՀՀ-ում կատարված ներդրումները թույլ են տալու առաջիկա տարիներին ևս ապահովել տնտեսական բարձր ցուցանիշ. Քերոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տնտեսությունը այս մեկ տարվա ընթացքում բավականին բուռն զարգացում է ապրել և անցած տարվա տվյալներով 12,6 տոկոս աճ է արձանագրվել, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Yerevan Tech Forum-ի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս տարվա առաջին եռամսյակը նույնքան առույգ է, ինչքան անցած տարին է։ Մենք այս տարվա առաջին եռամսյակում արձանագրել ենք 12,2 տոկոս աճ»,- նշեց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ լավ արդյունքներ են գրանցել օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով։

«Առաջին անգամ մեր պատմության մեջ ապահովել ենք 1 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, որը մեր ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին է, նաև ընդհանուր ներդրումները նախնական տվյալներով 4,2 միլիարդ դոլար է, որը տպավորիչ արդյունք է։ Այս ներդրումները թույլ են տալու, որպեսզի մեր տնտեսական աճը առաջիկա տարիներին ևս լինի բարձր»,- ընդգծեց Քերոբյանը։

Ըստ նախարարի՝տնտեսական աճի ապահովման գլխավոր մասնակիցներն են տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտները, որոնք աճել են 50 տոկոսով։ Միաժամանակ բարձր աճ են ապահովել առևտուրը, ծառայությունները, մշակող արդյունաբերությունը, շինարարությունը։

«Կարելի է ասել, որ բոլոր ուղղություններով ունենք բավականին ակտիվ վիճակ։ Միակ ոլորտը, որտեղ աճ չի գրանցվել՝ հանքաարդյունաբերության ոլորտն է, բայց դա էլ վատ չի, որովհետև պետք է փոխել մեր տնտեսական կառուցվածքը՝ հանքաարդյունաբերությունից դեպի բարձ տեխնոլոգիական ոլորտ»,-եզրափակեց Քերոբյանը։

Հայերեն العربية English

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ