Հասարակական

Սննդային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատի մանկապարտեզներից մեկի 14 սան

1 րոպեի ընթերցում

Սննդային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատի մանկապարտեզներից մեկի 14 սան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 18-ին ժամը 22.35-ին «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաներն Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, որոնց մոտ տուն վերադառնալուց հետո սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել:

Ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում