Տնտեսություն

Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար

4 րոպեի ընթերցում

Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը հավանության արժանացավ Կառավարության նիստում:

«Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի գրավչությունն ապահովելու նպատակով իրականացնել մի շարք բարելավումներ: Մասնավորապես՝ 2023 թ. ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում է 500 տեղ, այս տարի ևս դիմորդների թիվն անցնում է 1000-ը, նրանց կոնկրետ թիվը 1111 է: Որոշման նախագծով՝ նաև բոլոր նրանք, ովքեր վիճակահանությամբ չէին կարողացել ստանալ վարկավորման իրավունք, նույնպես օգտվելու են ծրագրից: Զինծառայողներին հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակներում համագործակցել նաև այլ բանկերի հետ, նախկինում միայն մեկ բանկ էր:

«Ծրագրի շրջանակներում պետության կողմից կանխավճարի չափը սահմանվում է 2.5 մլն դրամ՝ գործող 28.5 մլն դրամի 10 տոկոսի փոխարեն: Եթե նախկինում զինծառայողի ընտրած բնակարանը կարող էր արժենալ 10 մլն դրամ, և նա որպես կանխավճար ստանար 10 տոկոսը, ապա հիմա բոլորը կարող են միանվագ որպես կանխավճար ստանալ 2.5 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Ծրագրի շրջանակներում առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 11 տոկոս, որից 5 տոկոսային կետը սուբսիդավորվելու է պետության կողմից, իսկ մնացած տոկոսի մասով զինծառայողը հնարավորություն է ունենալու գումարը հետ ստանալ վճարված եկամտային հարկի հաշվին: Իսկ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 13 տոկոս, որից 5 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը: Անհատական բնակելի տան կառուցման համար վարկերը տրամադրվելու են կառուցապատման արժեքի՝ այն է՝ նախահաշվի մինչև 80 տոկոսի չափով և առանձին փուլերով: Հանվում են ծրագրի շրջանակներում վարկի ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարները:

«Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ տարեկան 500 այդպիսի բնակարանի ձեռքբերում կարող ենք ֆինանսավորել, բայց հիմա, տեսնելով, որ հետաքրքրությունն ավելի մեծ է, որոշեցինք այնպես անել, որ ով դիմել է՝ չմերժենք»,-հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց՝ նկատել են, որ շատ դեպքերում «սև ցուցակում» գտնվող անձինք կան, որոնք վարկերի ուշացումներ ունեն, և եկել են այն որոշման, որ այն զինվորականները, որոնք դրական ատեստավորում կունենան, Կառավարությունը կաջակցի, որ նրանց վարկային պատմությունը բարելավվի:

Պաշտպանության նախարարը, սակայն, հավելեց, որ կան կատեգորիաներ, որոնց մասով ԿԲ-ի հետ պետք է բանակցեն: Սահմանվել է որոշակի շեմ, որ հենց այդ չափի պարտքի պարագայում հնարավոր կլինի նրանց թույլ տալ:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում