ՀՀ քննչական կոմիտեն և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն քննիչների համար վերապատրաստման համատեղ դասընթաց են անցկացրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել է համատեղ դասընթաց-վերապատրաստում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործունեության, ՀՀ-ում քրեական վարույթներով ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների, դրանց հետ կապված պրակտիկ աշխատանքների և խնդիրների քննարկման, փորձի փոխանակման թեմատիկայով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դասընթաց-վերապատրաստումն ուղղված է քննչական հարցումների, իրավական փոխօգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, որը կօգնի հանցագործությունների հնարավորինս արագ բացահայտմանը, քննությանը հետաքրքրող հարցերի կապակցությամբ տվյալների փոխանակման օպերատիվության բարձրացմանը, նախաքննությունից թաքնվող հանցագործների հայտնաբերմանը։

Դասընթացը վարել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգը։

Իրենց բացման խոսքում պարոն Արսեն Այվազյանն ու տիկին Հեդեր Բերգը կարևորել են նման ծրագրի իրականացումը ՀՀ և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև գործակցության խորացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։

Վերապատրաստման դասընթացում ընդգրկվել են ՀՀ քննչական կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, տեղակալներ, քննիչներ։

Վերջիններիս փոխանցվել է անհրաժեշտ տեղեկատվություն ՀԴԲ-ի կառուցվածքի, գործունեության սկզբունքների, վերջինիս կողմից քննվող հանցատեսակների, ՀԴԲ աշխատակիցների կողմից հանցագործների բացահայտման և հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների առանձնահատկությունների, այդ նպատակով իրականացվող հաղորդակցության և համագործակցության ձևաչափերի մասին։

Քննարկվել են նաև քննչական հարցումների ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին, հարցումների մերժման հիմքերին, փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակի բարձրացման կառուցակարգերին, ինչպես նաև ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև համագործակցության ուղղություններին, եղանակներին առնչվող հարցեր։

Հայերեն العربية English Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին