ՀՀ ներկայացուցիչը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսի շրջանակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում մայիսի 8-ից 10-ը տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսը, որին մասնակցել են Եվրոպայի տարածաշրջանի 53 երկրների 140 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, բացման խոսքով հանդես են եկել Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին, գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը, Հյուսիսային Մակեդոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ելույթներ են ունեցան Ինտերպոլի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:

«Քննարկումները հիմնականում նվիրված էին Եվրոպայի տարածաշրջանի երկրներում հանցավորության տարբեր դրսևորումներին և ընթացիկ սպառնալիքներին, տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումներին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը: Նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության տարբեր ենթավարչությունների ղեկավարների և անդամ երկրների ԱԿԲ պետերի հետ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ինտերպոլի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում պատվիրակներին ներկայացվեց Ինտերպոլի նոր նախաձեռնություններից՝ Արտոնությունների և անձեռնմխելիության մասին համաձայնագիրը, կարևորվեց տեղեկատվության փոխանակման նպատակով եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների համագործակցության խթանումն ու ընդլայնումը, ինչպես նաև ներկայացվեցին հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի ուղղությամբ Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ կազմակերպված հանցավորություն, կիբեռհանցավորություն, ահաբեկչություն, ֆինանսական հանցագործություններ, թրաֆիքինգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կոնֆերանսի ընթացքում ընդունվել է երեք բանաձև:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել