Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ի օգտագործման հետևանքով հայ 2 զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 2-ին ԱԹՍ-ի օգտագործման հետևանքով հայ 2 զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ աղբյուրի՝ 2023թ. մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կիրառել են մարտական ԱԹՍ, որի հարվածից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի երկու զինծառայողներ:

Նույն օրը վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային զինհոսպիտալ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

«Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով /2 դրվագ/ (ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու փորձը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել