Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:50-ի սահմաններում խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: