Հասարակական

Ադրբեջանի ԶՈՒ-ն Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 19:50-ի սահմաններում Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում