Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը. ՊՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 18:25-ի սահմաններում Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Հայերեն العربية English Français Русский