Հասարակական

Վերջին մեկ ժամվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Վերջին մեկ ժամվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

«Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում