Գիտելիքն ուժ է․ Idram Junior-ը մասնակցել է մենթալ թվաբանության միջազգային Օլիմպիադային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 6-ին և 7-ին անցկացվել է մենթալ թվաբանության թվով չորրորդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է Հայաստանի տարբեր անկյուններից ու Ռուսաստանից ժամանած ավելի քան 600 երեխա։

Օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը:

IQ Center-ի տնօրեն Յուլիա Գասպարյանի խոսքով՝ IQ Center-ը, հանդիսանալով Հայաստանի Մենթալ թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը և աշխարհում մենթալ թվաբանության հիմնադիր PAMA Global և SAMA Global միջազգային ասոցիացիաների միակ և պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, արդեն վեց տարի է Երևանի ու մարզերի հազարավոր երեխաներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել մենթալ թվաբանությունը:

«Ուրախ ենք, որ տարվա կրթական գլխավոր իրադարձության կողքին կանգնել է կրթությունը կարևորող, երեխաների ֆինանսական գրագիտությանը նպաստող Իդրամ ընկերությունն իր Idram Junior հավելվածով։ Idram Junior-ը բազմաթիվ նվերներ է պատրաստել մասնակից երեխաների համար»։

Իդրամ ընկերության մարքեթինգի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Իդրամը կարևորում է ոչ միայն ֆինանսական գրագիտությունը․

«Մենք համագործակցում ենք այն ընկերությունների հետ և այն միջոցառումների կողքին ենք, որոնք նպաստում են երեխաների կրթական մակարդակի բարձրացմանն ու ընդհանուր զարգացվածությանը»։

«Idram Junior-ն այստեղ է, որ ուրախություն պարգևի երեխաներին և իհարկե դատարկաձեռն չի եկել։ Հաղթողների համար հետաքրքիր նվերներ ենք պատրաստել, մասնակիցները նույնպես նվերներ կստանան։ Ուրախ ենք նման մասշտաբային միջոցառման մասը կազմել և տոն պարգևել երեխաներին», - ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։

Իդրամ ընկերության մարքեթինգային նախագծերի ղեկավար Սևակ Շիրաչյանի խոսքով՝ Idram Junior-ը Հայաստանում մանկական միակ ֆինանսական հավելվածն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին անհպում վճարումներ կատարել, լիցքավորել իրենց հեռախոսահամարը և փոխանցումներ կատարել իրենց ընտանիքի անդամներին։ «Մեզ համար կարևոր է, որ երեխաները մանկուց սովորեն լինել ֆինանսապես գրագետ, կարողանան ոչ միայն գնումներ կատարել, այլ նաև կառավարել իրենց տրամադրված ֆինանսները։ Հավելվածում շուտով կունենանք նորություններ, այնպես որ հետևեք մեզ մեր սոցիալական էջերում», - եզրափակել է Սևակ Շիրաչյանը։

Մասնակիցներին ուղեկցող և երկրպագող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում կգործի ցուցահանդես: Օլիմպիադան կամփոփվի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Մասնակից բոլոր 600 երեխաները կստանան հատուկ նվերներ IQ Center Global Education-ից: Իսկ հաղթական հորիզոնականներ զբաղեցրած տասնյակ մասնակիցներ կստանան հատուկ նվերներ Օլիմպիադայի հովանավորների ու գործընկերների կողմից։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին