Հասարակական

Ucom-ի միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության ծրագիրն ունի առաջին շրջանավարտները

2 րոպեի ընթերցում

Ucom-ի միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության ծրագիրն ունի առաջին շրջանավարտները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ 2022 թվականին մեկնարկած «Յուքոմ» ընկերության միջին օղակի ղեկավարների LEAD առաջնորդության բազմամոդուլ ծրագիրնունի իր առաջին շրջանավարտները։ Այն ստեղծվել էր հատուկUcomղեկավարների համար՝ Grow Edutainmentընկերության հետ գործակցության արդյունքում։

pic_4.png (1.38 MB)

Ծրագրի նպատակներից էին ղեկավարման ու առաջնորդելու հմտությունների զարգացման համար շարունակական հնարավորություն ընձեռելը, Ucom-ում ղեկավարման միասնական մոտեցումների ստեղծումը, մասնակիցների նախապատրաստումը՝ Ucom-ում ներդրվող մի շարք գործընթացների առավել սահուն իրականացման համար, միջգործառական գործակցության և աշխատակիցների միջև կոմունիկացիոն ուղիների ամրապնդումը։

«LEAD-ը հենց մեր ընկերության կարիքներին համապատասխանեցված ծրագիր է, որն այսօր թույլ է տվել ոգեշնչել ներկայիս միջին օղակի աճող առաջնորդներին շարունակական կրթության ու զարգացման ճանապարհով շարժվել և գիտակցել, որ մարդկանց ղեկավարելը նախ և առաջ մեծ պատասխանատվություն է», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

pic_6.png (1.63 MB)

Ծրագիրը երկարաժամկետ էր, կազմված էր թե՛ դասընթացներից, և թե՛ գործնական առաջադրանքներից, նախատեսում էր նաև հետդասընթացային անհատական խորհրդատվություն ու մենթորինգ հրավիրված մասնագետների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում